Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Այս հանդիպումներից կմնա միայն սղագրությունը

Այս հանդիպումներից կմնա միայն սղագրությունը
05.05.2026 | 11:36

Երևանում հավաքվել էր ոչ միայն Եվրոպան, այլև՝ անցումային Եվրոպան։

Սա մեծ մասամբ այն առաջնորդների կազմն էր, որոնց մի մասը կամ վերջին մանդատի մեջ են, կամ ներքաղաքական ճնշման տակ, կամ իրենց երկրների ներսում արդեն մտել են հաջորդ ընտրական շրջանի տրամաբանության մեջ։

Մակրոնը փաստացի հետմակրոնյան Եվրոպայի նախաշեմին է։ Սթարմերը ներսում լրջորեն ճնշված է։ Զելենսկին պատերազմական անորոշության մեջ է։

Կոշտան և ֆոն դեր Լայենը ներկայացնում են ԵՄ ինստիտուցիոնալ շարունակականությունը, բայց ոչ՝ եվրոպական քաղաքականության նոր ընտրական լեգիտիմացիան։

Այսինքն՝ Երևանում ձևավորվել էր ոչ թե կայուն երկարաժամկետ առաջնորդության պատկեր, այլ գնացող, անցումային, ինքն իրեն վերադասավորող Եվրոպան։

ԵՔՀ երևանյան կազմը ոչ թե ապագայի արդեն ձևավորված Եվրոպան է, այլ հին եվրոպական քաղաքական ցիկլի վերջին մեծ հավաքներից մեկը։ Հայաստանը հյուրընկալում է ոչ միայն առաջնորդների, այլ նաև ավարտվող մանդատների, թուլացող լեգիտիմությունների և նոր եվրոպական վերադասավորման միջանկյալ պահը։

Եվրոպացիները կգնան հետ՝ Եվրոպա, իրենց եվրոպացիների մոտ: Այս հանդիպումներից կմնա միայն սղագրությունը: Արարողակարգային ժպիտները, խոսքերը, գրկախառնությունները, աջակցությունները կավարտվեն, երբ ավարտվեն արարողակարգային միջոցառումները: Այն, ինչ կմնա մեզ հետ, ոչ թե երկրի հակառակ՝ գունավոր և ֆորմալ, այլ իրական կողմում առանց ֆիլտրերի, արարողակարգերի, համերգների և գույների հողի վրա՝ այ էս նկարն է, այս դեմքերի արտահայտությամբ և խորքային իրականությամբ:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 6015

Մեկնաբանություններ